Մոսկվայի «Արարատ» ակումբի նախագահ է ընտրվել Սամվել Կարապետյանը
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը։ Իսկ ակումբի տնօրենների խորհուրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը։ Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Պողոս Գալստյանը։
Մոսկվայի «Արարատ»-ը Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում է հանդես գալիս՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Ակումբը 13 միավորով հետ թողնում «Ռյազան»-ին: