«Արևը քարի մեջ». Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի ցուցահանդեսը
Ռուսաստանի ժամանակակից պատմության կենտրոնական պետական թանգարանում նախօրեին բացվել է Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների «Արևը քարի մեջ» ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 24-ը։
Մշակությի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցադրանքում ընդգրկված են Հարությունյանի գործերը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից և ավելի քան 60 աշխատանք՝ Հարությունյանի ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներից։ Հատուկ շեշտադրմամբ են ներկայացված նրա մոնումենտալ գործերը։
«Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և «Ռոսկոնցերտի» աջակցությամբ։
Լուսանկարները՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան։