Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի հեքիաթային հարսանիքը
Հեղինակավոր Vogue ամսագիրը հրապարակել է աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ու Reddit կայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանի պսակադրության լուսանկարները:
Ամսագիրը գրել է հասանիքի նախորդ օրը տեղի ունեցած իրադարձության և հարսանեկան արարողության մասին:
«Ժամը 3-ն է, Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը հարսանիքի նախորդ օրը վերջին անգամ պարուսույցի հետ փորձում են իրենց առաջին հարսանեկան պարը Նոր Օռլեանի Ժամանակակից արվեստի կենտրոնում: Դրսում պապարացիները սպասում են, հուսալով գոնե մեկ անգամ նկարել թենիսի գերաստղին, իսկ կազմակերպիչները շտապում են ավարտին հասցնել ֆրանսիական պարահանդեսի թեմատիկայով «Գեղեցկուհին և հրեշը» ոճի զարդարանքը:
Իսկ ներսում Սերենան է՝ հանգիստ և ինքնավստահ հարս, ով հագել է լեգգինս, և կրում է սև գույնի բեյսբոլի գլխարկ:
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի հարսանեկան արարողոթյունը: Նրանք հարսանիքի օրը ընտրել են նոյեմբերի 16-ը՝ ի հիշատակ Ալեքսիսի մոր, որն ինը տարի առաջ է մահացել: «Այդ օրը նրա ծննդյան օրն է, և մենք ցանկանում էինք նրան ներկա դարձնել հարսանիքին»,- ասել է Սերենան»,- գրել է Vogue ամսագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ
- Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանն աղջիկ են ունեցել
- Սերենա Ուիլյամսը ՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհի
- Սերենա Ուիլյամսը հարսանեկան արարողության մասին մտածելու ժամանակ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան