Այսօր Երեխայի համաշխարհային օրն է
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:
1954 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել այդ տոնը որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր՝ ուղղված ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությունն ապահովելուն։ Այս մասին գրում է Calend-ը:
ՄԱԿ-ը կառավարություններին առաջարկել է այդ օրը նշել՝ երբ հարմար գտնեն, ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կհամարեն: Ըստ ՄԱԿ-ի՝ երեխայի օրվա համընդհանուր նշելը կնպաստի ազգերի միջև համերաշխության և համագործակցության ամրապնդմանը։
Այսպիսով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1959 թ. նոյեմբերի 20-ին ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989-ին՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան