Տնտեսություն 13:00 20/11/2017 Հայաստան

Մարուքյանի 11 առաջարկները՝ 2018-ի պետական բյուջեի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ՀՀ 2018թ. Պետական բյուջեի վերաբերյալ առաջարկություն է ուղարկել ՀՀ կառավարությանը։

Պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների ավարտից հետո, համաձայն ԱԺ նոր կանոնակարգով սահմանված կարգի, իմ կողմից կառավարություն է ուղարկվել ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ 11 առաջարկություն։ Վերջիններից համապետական նշանակություն ունի հատկապես հետևյալներ առաջարկների ընդունումը՝

1. «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում ոստիկանության 2018 թվականի բյուջեի առնվազն կեսի կրճատում և դրանց ուղղում պաշտպանության բնագավառի ծախսերին.

Այս տարի միայն ոստիկանության բյուջեն կազմելու է մոտ 40.119 մլրդ հայկական դրամ, իսկ ոստիկանության 2016թ. փաստացի արտաբյուջետային հաշվի ընթացիկ եկամուտները կազմել են մոտ 21.206 մլրդ հայկական դրամ (այս թիվը մշտապես տատանվում է 20-22 մլրդ-ի սահմաններում)։ Հանրամատչելի տարբեր տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ ոստիկանների միջին թիվը երկրում մոտ 8.500 է (ոստիկանության ճշգրիտ թիվը գաղտնի է)։ Այս թիվը միգուցե մոտ է միջազգային ստանդարտին, սակայն եթե հաշվի առնենք, որ այլ երկրներում ոստիկանությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք Հայաստանում այլ մարմինների վրա են դրված (սահմանապահ ու քննչական և այլն), ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի ոստիկանությունը չունի բազմաթիվ մշտական գերխնդիրներ, որոնք ունեն այլ երկրների իրավապահները (իրար բախվող կրոնական խմբեր, անջատողական ազգային փոքրամասնություններ, ահաբեկչություն, մեծ քանակությամբ զինված ավազակային խմբեր, ապօրինի միգրացիա և այլն), պարզ է դառնում, որ իրականում այս քանակությամբ ոստիկանների կարիք երկիրը չունի: Մինչդեռ, հաշվի առնելով երկրի փաստացի պատերազմական իրավիճակում գտնվելը, ակնհայտ է դառնում, որ նշված միջոցներն առավել արդյունավետ ծախսելու համար պետք է դրանք ուղղել բանակին՝ ինչպես ռազմական, այնպես էլ երկակի նշանակության նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերման և այլ նպատակներով։

2. ՀՆԱ նկատմամբ կրթության ոլորտի ֆինանսավորման մասնաբաժնի բարձրացում, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևավճարներից 1 մլրդ դրամի կրճատում և ուղղում կրթության բնագավառի ծրագրերի իրականացմանը.

Նախագծում շուրջ 712.4 մլն դրամով կրճատվել է կրթությանը տրամադրվող ֆինանսավորումը, մինչդեռ պետական եկամուտների կոմիտեին մոտ 2.414 մլրդ հայկական դրամ է հատկացվում «պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տողով՝ չնայած նրան, որ կոմիտեում տեղի է ունենաում աշխատակազմի թվի նշանակալի կրճատում։ Այսինքն, կրթության ոլորտում առկա խնդիրները (շենքային պայմաններ, մարզերում մասնագետների պակաս, ներառական կրթության սահմանափակ հասանելիություն, մանկավարժների ցածր աշխատավարձ, անվճար մանկապարտեզների մեծ հաշվով անհասանելիություն, սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաների համար կրթություն ստանալու ֆինանսական արգելքներ (ներառյալ՝ դասագրքերի և դասանյութերի գնման հետ կապված խդիրները), հեռավոր համայնքներում բնակվող երեխաների որակյալ կրթության խնդիրներ, մանկական աշխատանքի արդյունքում կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնախնդիր և այլն) հերթական անգամ շարունակում են մնալ չլուծված, կրթության բնագավառում լուրջ բարեփոխումների համար միջոցներ չեն գտնվում և չեն հատկացվում, սակայն նույն պետական բյուջեում պարգևաճարների համար գումար կա օրինակ առանց այդ էլ բավականին բարձր աշխատավարձ ստացող պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար։

3. «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի խմբագրում այնպես, որ 1-ին խմբի հաշմանդամներն ամսական ստանան առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին համարժեք (56.000 հայկական դրամից ոչ պակաս) կենսաթոշակ.

Այս առաջարկությունն արդեն քանիցս ներկայացվել է իմ կողմից ու ամեն անգամ մերժվել, իսկ վերջին 2 տարիներին այս թիվն ընդհանրապես չի ավելացել։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հիմնական կենսաթոշակը 16.000 հայկական դրամ է: Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում, որն 1-ին խմբի համար հիմնական կենսաթոշակի 40%-ն է կազմում, այսինքն՝ ընդամենը 22.400 հայկական դրամ: Մինչդեռ, համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հայտնած տվյալների՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ ըստ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի, կազմել է ամսական 55.592 հայկական դրամ: Ընդ որում, այստեղ չեն հաշվարկված հատկապես հաշմանդամներին անհրաժեշտ դեղորայքային և այլ առաջնային ծախսերը: Գաղտնիք չէ, որ 1-ին խմբի հաշմանդամները սոցիալապես ամենախոցելի խումբն են և հիմնականում 100% անաշխատունակ, իսկ այս գումարն 1-ին խմբի հաշմանդամների համար ուղղակի սիմվոլիկ բնույթ է կրում՝ անգամ նրանց գոյությունը չապահովելով:

4. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակիցների սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի շահառուների ցանկում միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների աշխատակիցների ընդգրկում.

Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ պետական կրթական հաստատությունների թվում են միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները: Սակայն միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների աշխատակիցները սոցիալական փաթեթից չեն օգտվում, ինչը նշանակում է, որ կառավարության կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում՝ առանց օբյեկտիվ հիմքի:

Բյուջետային քննարկումները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։
Սպասենք կառավարության արձագանքին …»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ Տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}