Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 7%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Միաժամանակ, հոկտեմբերի ամսվա ՏԱՑ-ը սեպտեմբերի նկատմամբ նվազել է 7,5%։
Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ՏԱՑ-ը աճել է 17%-ով։ Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. գյուղատնտեսություն` 34.7 տոկոս, ծառայությունների ոլորտ՝ 22.4 տոկոս, արդյունաբերություն՝ 16.5 տոկոս, առևտրի շրջանառություն՝ 15.1 տոկոս, իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 5.7 տոկոս աճ:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 12,4%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 3,7%-ով, իսկ 2016թ-ի հոկտեմբերի համեմատ՝ 16,5%-ով:
2017թ. հունվար-հոկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 13,9 տոկոսով:
Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12,8%-ով: Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` այս տարվա 10 ամիսներին գներն աճել են 0,7%-ով:
Աճ է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 5,4%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 4,1%-ով: Շինարարության ոլորտում էլ արձանագրվել է 0,9 տոկոսի անկում:
Վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.4 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 19,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24 տոկոսով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-հոկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 2,6 %-ով, իսկ տարեկան կտրվածքով43,8%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0,1%-ով` կազմելով 159 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 3,6%՝ հասնելով 226,4 հազար դրամի: