«Առաջադրված մեղադրանքներն անհիմն են». Սամվել Բաբայանի փաստաբան
«Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են»,- այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում պաշտպանական ճառում հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ ներկայացնելով իր փաստարկները։
Փաստաբանն ասաց. «Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում մշտապես ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, և զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետային համակարգչով լուսանկարել են և ցույց տվել Սամվել Բաբայանին, ով ասել է, որ ամբողջական չէ»։
Քալաշյանի խոսքով՝ Բաբայանի առնչությունը այդ «Իգլայի» հետ եղել է այնքանով, որ նայել է լուսանկարը և իր կարծիքը հայտնել, թե դա այդ վիճակում իրենից ինչ է ներկայացնում. «Եթե Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր, ապա Բաբայանի նկատմամբ նման մեղադրանք չէր առաջադրվի: Մեղադրանքի հիմքում դրված այն ձևակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որևէ փաստական հանգամանքով»։
Փաստաբանը նշեց, որ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, չկան փաստական ապացույցներ:
«Գտնում եմ, որ Սամվել Բաբայանի քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքն անհիմն է, այդ մասով պետք է կայացվի արդարացման դատավճիռ»,- ասաց Քալաշյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում. փաստաբան
- Դատախազը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
- Փաստաբանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
- Ութ ամիս հետո բերել, շոու սարքել, թե հրթիռ է, ամոթ է.Սամվել Բաբայան
- «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
- Սամվել Բաբայանն առողջական խնդիր ունի
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- Սամվել Բաբայանի փաստաբանը միջնորդեց՝ վերացնել խափանման միջոց կիրառված կալանավորումը
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան