Պոլսի հայոց պատրիարքի տեղապահը ընտրությունների անցկացման հարցով նամակ է հղել Էրդողանին
Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքի տեղապահ Գարգեին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտարարություն է տարածել պատրիարքությունը:
Ըստ հայտարարության՝ տեղապահ Բեքչյանը նամակում անդրադարձել է պատրիարքի ընտրությունների հարցին: Նշվում է, որ Բեքչյանը ևս մեկ նամակ ուղարկել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն: Այս նամակում նույնպես ներկայացվում է պատրիարքի ընտրության հարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ վերջին շրջանում Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման հարցը կրկին հայտնվել էր փակուղում: Պատրիարքարանի և ընտրությունները կազմակերպող Նախաձեռնակ մարմինը, ըստ սահմանված կարգի, ընտրությունների անցկացման մասին տեղեկացնող նամակ էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան: Պետական մարմինը սահմանված ժամկետներում որևէ պատասխան չէր տվել: Դրան զուգընթաց համայնքում խոսակցությաններ էին տարածվել, թե պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Վերջինը նշել էր, պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին