Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, անդրադարձել դրա մի շարք դրույթներին և խնդրահարույց կետերին:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին, լսել նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ վերջիններիս առաջարկներն ու շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին սահմանադրական օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կառուցողական համագործակցության համար:
Պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովից պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից՝ Ալեքսեյ Գրոմովը և Վասիլ Վաշչանկան: