ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է
Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին հաղթելուց հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի միանձնյա առաջատար է:
Հայաստանցի շախմատիստը սպիտակներով գեղեցիկ և արագ հաղթանակ է տարել՝ հարկադրելով մրցակցին հանձնվել 27-րդ քայլում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ՝ Արոնյանն ունի 3 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում է հինգ գրոսմայստերի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան