Ամերիկացի կինոռեժիսոր Դևիդ Լինչը ցանկանում է Վրաստանում կինոդպրոց բացել
Հայտնի ամերիկացի կինոռեժիսոր Դևիդ Լինչը Վրաստան կատարած այցի ընթացքում առաջարկել է իր անունով տարածաշրջանային կինոդպրոց բացել այնտեղ: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս մասին նա ասել է Վրաստանի կրթության և մշակույթի նախարարների, ինչպես նաև պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
Վրացական կողմը հայտնել է, որ քննարկում են այս նախաձեռնության իրագործման մի քանի տարբերակներ: Մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն չի բացառել, որ կինոդպրոցը կստեղծվեի Թբիլիսիի պետական համալսարանի հիմքի վրա, սակայն նշել է, որ դա ընդամենը տարբերակներից մեկն է:
Նախարարը նշել է, որ դա շատ հետաքրքիր նախաձեռնություն է՝ փորձի և գիտելիքների փոխանակման տեսակետից, վստահություն հայտնել, որ դպրոցի նկատմամբ մեծ հետաքրքրություն կլինի: