Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են պլատինե հարսանիքը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին և նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, այսօր նշում են պլատինե հարսանիքը՝ ամուսնության 70-ամյակը:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի գահին ներկայիս թագուհու նախորդներից ոչ մեկին դեռ բախտ չի վիճակվել ընտանեկան դաշնի այդքան ծանրակշիռ հոբելյան տոնել։
Դեռ հոկտեմբերին Բուքինգհեմյան պալատը հասկանալ էր տվել, որ հոբելյանի օրը ոչ մի կարգի հրապարակային հանդիսություններ չեն նախատեսվում: 91-ամյա Եղիսաբեթը և 96-ամյա Ֆիլիպը պետք է այդ օրն անցկացնեն Վինձորի դղյակում: Սակայն Sky News հայտնել էր, որ թագակիր զույգն, այնուամենայնիվ, տոնական հանդես կկազմակերպի մերձավոր բարեկամների և թագավորական ընտանիքի անդամների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան