ԼՂ հարցում Մինսկի խումբը կարծես «Եվրոպական համերգի» համակարգով է փոխարինվում. «Եվրասիանեթ»
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Ժնևում տեղի ունեցած հանդիպումից հետո, որն ի դեպ, միջնորդները կառուցողական են բնութագրել, հայ-ադրբեջանական շփման գծում համեմատաբար խաղաղություն է տիրում: Ողջ ամսվա կտրվածքով երկկողմանի բանակցություններ են ընթանում։ Այս մասին գրում է «Եվրասիանեթ» պարբերականը։
Նախագահները հանդիպման ընթացքում հստակեցրին, որ նրանք համաձայն չեն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կարևոր հարցերի շուրջ, սակայն երկուսն էլ համաձայնեցին, որ անհրաժեշտ է նոր բանակցություններ սկսելու համար նվազեցնել շփման գծում լարվածությունը։
«2008թ Ռուսաստան- Վրաստան պատերազմից հետո, Ադրբեջանը իր ուշադրությունը ուղղեց դեպի Ռուսաստանը՝ փորձելով Պուտինի ուշադրությանն արժանանալ։ Մինչ Ռուսաստանի ղեկավարը հաստատում է միլիարդավոր դոլարների ռազմական զենքի վաճառք Ադրբեջանին, այս ընթացքում նա նաև հրթիռային համակարգեր է վաճառում Հայաստանին և զգուշացնում Ադրբեջանին, որ դեմ է լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելուն։
Պուտինը կարծես թե ինքն էլ է հավատում, որ Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի փոփոխության դեպքում՝ կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի օգտին անցնելը, կվնասի Ռուսաստանի շահերին, ուստի և չի ցանկանում նման քայլի դիմել։
Վաշինգտոնի և Բրյուսելի՝ նախկին խորհրդային միություններին աջակցություն ցուցաբերելու «ախորժակը» հիմնականում կորել է, Ֆրանսիան և ԱՄՆ-ը երկար ժամանակ լուռ համաձայնության են եկել ղարաբաղյան բանակցությունների հարցում Ռուսաստանի դերի և Մինսկի խումբը տարածաշրջանային «Եվրոպական համերգի համակարգով փոխարինելու վերաբերյալ, ինչպես դա արվել է Թուրքիայի և Իրանի հետ Սիրիայի հարցում՝ սահմանափակելով Արևմուտքի ազդեցությունը»,-նշված է հոդվածում։
Ավելին, պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանը 2018թ.-ին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ Ադրբեջանում 2018թ-ին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, և տեղեկություներ կան, որ Ալիևը գահը փոխանցել է իր տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային։
«Եվրոպական համերգի» համակարգը ձևավորվել է Նապոլեոնյան պատերազմներից հետո, այն նաև կոչվել է հնգապետություն՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Պրոսիա և այստեղ շեշտվել է Ռուսաստանի կարևորագույն դերը։ Եվրոպական համերգը գրված կանոններ կամ մշտական մարմիններ չուներ, սակայն ճգնաժամերի ժամանակ մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող էր առաջարկել անցկացնելու համաժողով տվյալ հիմնախնդրի լուծման համար: Եվրոպական համերգը հիմնված էր մեծ պետությունների ընդհանուր համաձայնության, մի տեսակ կոնսենսուսի վրա: Եվրոպական համերգի հիմքերից մեկը դարձավ ուժերի հավասարակշռության պահպանման սկզբունքը: Դրա համար պատասխանատվությունը ստանձնել էին մեծ տերությունները: Այդ պատասխանատվությունը կենսագործվում էր մեծ քանակությամբ միջազգային համաժողովների՝ կոնֆերանսների անցկացմամբ՝ նպատակ ունենալով կարգավորելու ծագած այն հիմնախնդիրները, որոնք սպառնալիք էին խաղաղությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան