18:37 20/11/2017

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Ռուսաստանը ջղաձգվում է. Գագիկ Համբարյան

«ԼՂ հարցի լուծման կոնկրետ ուղղություններ չկան»,-Panorama.am-ի հետ զրույցում, արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա ընդգծեց՝ եթե այդ ուղղությունները կային, լավ կլիներ, որ պարոն Լավրովն ու Մամեդյարովը բացահայտեին, որ դրանց տեղյակ լիներ նաև հայ հասարակությունը:

«Ես չեմ կարծում, որ այդ ուղղությունները կան, բացի այդ, էլի եմ կրկնում, Հայաստանի և Արցախի համար բացարձակ ձեռնտու չէ այն թեզը, որ առաջ է տարվում հիմա Լավրով-Մամեդյարով այդ հանդիպման ընթացքում: Փորձում են Արցախի հիմնախնդիրը լուծել փուլային տարբերակով, ի՞նչ է նշանակում «ուղղություններ կան, որոնցով պետք է առաջ գնանք», ուղղությունները մեզ համար ընդհանուր պետք է լինեն, ոչ թե առաջ գնանք նրանցով, որ ձեռնտու են պաշտոնական Բաքվին»,- ասաց նա: Ըստ Համբարյանի՝ Սերգեյ Լավրովը փորձում է ԼՂ խնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ մղել, որին պետք է ընդդիմանան և պաշտոնական Երևանը, և Ստեփանակերտը: Քաղաքագետը համոզված է՝ անգամ մի քայլ պետք է չնահանջենք լուծման փաթեթային տարբերակից, իսկ փուլային տարբերակը պարտություն է ամբողջ հայ ժողովրդի համար:

Համբարյանն անդրադարձավ Լավրով-Մամեդյարով հանդիպման ժամանակ հնչած մտքին, որ կարգավորման բոլոր գաղափարները սեղանին են: Հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր առաջարկները բացառվում են, նա արձագանքեց, որ նոր առաջարկներ, որպես այդպիսին, չկան էլ:

«92 թվականից ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է և բազմաթիվ, բազմաբովանդակ, «բազմագույն» առաջարկներով հանդես է եկել: Հիմա ես որքան հասկանում եմ՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ է գնում բանակցային գործընթացը: Էլի եմ կրկնում, հայկական կողմերի համար լուծման միակ տարբերակը փաթեթայինն է»,- ասաց նա: Համբարյանը նշեց՝ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է՝ սեփական հասարակության առաջ իրենք առաջ են տանում «ամեն ինչ կամ ոչինչ» թեզը, իսկ բանակցային գործընթացում ասում են՝ դուք տվեք մեր, այսպես կոչված, օկուպացված տարածքները, մենք էլ մի հարյուր տարի հետո կորոշենք, թե Արցախում ինչպիսի հանրաքվե պետք է անցկացվի, ովքեր պետք է մասնակցեն: Քաղաքագետն ընդգծեց՝ մեզ համար դա բացարձակ ձեռնտու չէ, հայկական կողմերը միշտ հայտարարել են և առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ տարածքներ կարգավիճակի դիմաց: «Անընդունելի է այյն, ինչ առաջարկում է մեզ պաշտոնական Ադրբեջանը, և հիմա, չգիտեմ ինչու, արդեն երկրորդ փուլում նաև պարոն Լավրովն է մտել դերի մեջ: Հիշում եք, անցյալ տարի էր, պարոն Լավրովն էլի ակտիվություն էր դրսևորում, բայց որքան հասկանում եմ՝ այդ տարբերակները որ նա առաջարկում է, մեզ բացարձակ ձեռնտու չեն»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ Լավրովը Հայաստան է գալիս լուծման պատրաստ տարբերակով, որի մասին ասել է՝ ԼՂ կարգավորման մենյուն դրված է սեղանին, սակայն թե դա ինչ է նշանակում, ոչ ոք չի պատկերացնում: Համանախագահների անձի փոփոխությունը, Համբարյանի գնահատմամբ, բանակցային գործընթացի վրա մեծ ազդեցություն չի կարող ունենալ., որովհետև համանախագահները կատարում են այն հրահանգներն են անում, ինչ ստանում են իրենց ԱԳ նախարարություններից:

Հարցին՝ Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փուլի նախաշեմին Ադրբեջանին ԵՏՄ կազմում տեսնելու ցանկություն արտահայտելը արդյո՞ք մեսիջ է Հայաստանին, որը կարող է նաև ինչ-որ սլաքներ փոխել ԼՂ կարգավորման գործընթացում, քաղաքագետն արձագանքեց. «Որքան մոտենում է Հայաստան-ԵՄ համագործակցության փաստաթղթի ստորագրումը, այնքան պաշտոնական Մոսկվան էլ ավելի է ագրեսիվանում, էլ ավելի է փորձում մեզ վրա ճնշում գործադրել: Ժամանակին այդ ճնշումներն իրենց արդյունքը տվեցին, և Հայաստանը ոչ միայն չստորագրեց ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը, այլև մտավ Պուտինի պրոյեկտ Եվրասիական միության մեջ: Հիմա ռուսական կողմը կրկին է ակտիվացել, և կրկին Երևան է ժամանում ՌԴ ԱԳ նախարարը, որը ևս մեծ ներդրում ունեցավ, որ Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը չստորագրվեր: Հիմա Ռուսաստանի ձեռքում գտնվում է մեկ խաղաքարտ, այլ բան ինքը չի կարող օգտագործել Հայաստանի դեմ, քան նույն Արցախի հարցում ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանը չստորագրի ԵՄ հետ ասոցացման մասին այս նոր համաձայնագիրը»:

Քաղաքագետը նշեց, թե որքան մոտենում է Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը, այնքան պաշտոնական Մոսկվայում ջղաձգվում են, բայց սա Հայաստանում շատ հանգիստ պետք է ընդունվի: Համբարյանի խոսքով՝ եթե Հայաստանի Հանրապետությունն այս անգամ էլ չստորագրեց, դա շատ մեծ և շեշտակի հարված կլինի մեր միջազգային վարկանիշին. եթե մինչ այս մեզ գոնե ընդունում էին որպես ՌԴ ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում, ապա երկրորդ անգամ նույն սխալն անելու դեպքում մեզ ընդհանրապես լուրջ չեն ընդունի:

«Պաշտոնական Մոսկվան դա լավ չի հասկանում, բայց դա իր անձնական խնդիրն է: Իհարկե, ես գտնում եմ, որ Լավրովի այցը տարածաշրջան և հատկապես՝ Հայաստան, նպատակ ունի խանգարել ԵՄ - Հայաստան ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը»,- ասաց նա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}