Հայկ Մելիքյանի վիրտուոզ տարեվերջյան համերգը՝ Երևանում
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր տեղի է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ բացառիկ վիրտուզ ծրագրով:
Ծրագրով նախատեսվում է մեկ ամբողջական բաժին միայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե երբեք չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ «Պետրուշկա» դաշնամուրային սյուիտը:
Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին. «Տարին գերհագեցած էր բազմազան ծրագրերով, միջազգային համերգաշարերով ու նաև նոր փառատոններով, սակայն երևանյան հանդիսատեսին ներկայանալու բերկրանքն ու պատասխանատվությունն այլ է, հարազատ ու կենացնող»,- նշում է Հայկ Մելիքյանը:
Նշենք, որ միջազգային երկարատև շրջագայությունից հետո այս համերգը դաշնակահարի աշնանային սեքզնի երևանյան եզրափակիչ միջոցառումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան