Յունկեր. Կատալոնիայում իրավիճակը ճգնաժամային է
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բնութագրել է Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Կատալոնիան մեծ, խոշոր խնդիր է: Ինձ դուր չի գալիս ստեղծված իրավիճակը, այն ճգնաժամային է շատ իմաստներով: Այն թեժացրել է քաղաքական մթնոլորտը, հանգեցրել իսպանական հասարակության բաժանմանը և խնդիրներ ստեղծել՝ ընտանիքների ներսում, ընկերների շրջանում: Իրավիճակը տխուր է, ինչը չպիտի տեղի ունենար»,- Russia.today-ի փոխանցմամբ ասել է Յունկերը՝ El Pais-ի հարցազրույցում:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 5-ին Բրյուսելում հաստատվել է Բելգիայում գտնվող Կատալոնիայի նախկին ղեկավարի ձերբակալությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայի նախկին ղեկավարին Իսպանիային արտահանձնելու հարցով լսումները մեկնարկել են
- Իսպանիան գտել է կատալոնական խնդրի լուծումը
- Բելգիայի իշխանությունները պայմանականորեն ազատ են արձակել Կատալոնիայի նախկին ղեկավարին
- Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդականը գրավի դիմաց ազատ է արձակվել
- Իսպանական դատարանը Կատալոնիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրաման է արձակել
- Կատալոնիայի իշխանությունների կայքերը դադարել են աշխատել
- Իսպանիան չեղարկել է Կատալոնիայի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում