ԼՂ խնդիրը ռուս-ամերիկյան հարաբերություններից չի տուժել. Սերգեյ Լավրով
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ համագործակցությունը երկու երկրների այժմյան հարաբերություններից չի տուժել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 20-ին Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների հետևանքով, սակայն, համագործակցության բազմաթիվ ոլորտներ այժմ փակուղային վիճակում են:
«Մենք ԱՄՆ և Ֆրանսիայի հետ ընդհանուր դիրքորոշում ունենք, որը քաջ հայտնի է: Համանախագահները՝ երեք երկրներից, պարբերաբար հանդիպում են դեսպանների, նախարարների մակարդակներով և մշտապես այցելում են տարածաշրջան»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերին կայացած հանդիպումը թույլ կտա հաղթահարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջացած «որոշակի լճացումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան