«Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին և ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական
«Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան ՀՀԿ-ի զինանշանը համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գնահատականին, ապա, ըստ ՀՀկ խոսնակի, այդ հեռուստաեթերի ընթացքում Հայաստանի, ՀՀԿ-ի ու Նժդեհի հասցեին հնչած, մեղմ ասած, ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից. «Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին ու պետությունն իր խողովակներով իր կարծիքը արտահայտել է»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն անընդհատ փորձում է ցույց տալ իր՝ պատերազմում հաղթած սերնդին արժանի լինելը. Հայկ Բալանյան
- «Ռուսաստանը լկտիանում է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին