
ԱԺ աշխատակիցները մտահոգված են, որ Հերմինե Նաղդալյանի պատճառով պարգևավճար չեն ստանա. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին: Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել: ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրապարակվում:
ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն, որ դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առիթով տրվող պարգևավճարը , և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ սահմանված չափից ավելի օգտագործված գումարները գանձվեն պատգամավորների աշխատավարձից, որպեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շարքային անդամները տուժեն ընտրյալների գործողությունների արդյունքից»: