ՌԴ-ն փորձում է Մոսկվա տեղափոխել ԼՂ շուրջ բանակցային գործընթացը, «առաջիկա տարիներին կանխարգելել արյունահեղությունը». Взгляд
«Քառօրյա պատերազմը», կարծես թե, անսպասելի էր բոլորի համար, բացառությամբ հակամարտության կողմերի, ովքեր լավ հասկանում են, որ չնայած միջազգային միջնորդների մի շարք ջանքերին, շփման գծում ամեն վայրկյան կարող է նորից ռազմական գործողություններ սկսվել։ Այս մասին գրում է «Взгляд» պարբերականը։
«Ռուսաստանը, ով ԼՂ հակամարտության հարցում հանդես է գալիս որպես երաշխավոր երկակի դիրքորոշում ունի այս հարցում՝ փորձում է պահպանել ուժերի հավասարակշռությունը և՛ Հայասանի, և՛ Ադրբեջանի հետ։ Բացի այդ, Մոսկվան կարծում է, որ Բաքվի հետ ռազմական շփումներ չունենալու դեպքում, ռուսական արտահանումը միանգամից կփոխարինվի կամ Թուրքիայով, կամ Իսրայելով, որը դեմ է Ռուսաստանի պետական շահերին։
ԼՂ հարցում համատեղ փոխզիջումային լուծում գտնելու բացակայության պայմաններում, ռուսական դիվանագիտությունն ուղղված է ստատուս քվոյի աջակցմանն, որը ավելի դժվար է պահել, քան թվում է։ Չափազանցություն չի լինի ասել, որ և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը չեն դադարում նոր պատերազմի պատրաստվել, որը կարող է ավելի շատ զոհերի հանգեցնել։
Ադրբեջանի պաշտոնյաների կողմից ԼՂ հարցում որևէ փոխզիջում կարող է լուրջ հետևանքներ ունենալ հանրապետության ներսում նրանց հեղինակության վրա»,-գրել է հոդվածագիրը։
Պարբերականը գրում է, որ չնայած հակամարտող կողմերի կողմից արված հայտարարություններին, նրան գիտակցում են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի ու չի էլ կարող ունենալ։
«ԼՂ հակամարտության էսկալացիան կդառնա ոչ միայն տարածաշրջանի զարգացումը զսպող գործոն, այլ կհագեցնի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման։
2016թ-ի ապրիլի փորձը և ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացում նշանակալից ձեռքբերումների բացակայությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ակնհայտորեն չարդարացրեց սպասելիքները և չի կարող դիտարկվել բանակցությունների համար որպես արդյունավետ միջազգային հարթակ»,-նշված է հոդվածում։
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը վերջին շրջանում Հարավային Կովկասի ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է նախաձեռնում, որոնք ուղղված են երեք հիմնական նպատակների՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմականացման ֆոնին թույլ չտալ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում։
Այստեղ հիշենենք, որ Ռուսաստանը ջանքեր ունի նաև այդ ռազմականացման մեջ:
Պարբերականը հույս ունի, որ կվերանայվի ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ ձևաչափերի շրջանակում միջազգային միջնորդների դերը, հետագայում Մոսկվա տեղափոխել բանակցային գործընթացը։ Երրորդը՝ նոր ճանապարհային քարտեզի հարցում ընդհանուր մոտեցումներ գտնելու փորձ. եթե չկարգավորի այդ բարդ և ձգձգված հակամարտությունը, առաջիկա տարիներին առնվազն կկանխարգելի արյունահեղությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան