Քայլերթ Երևանում՝ ի մեծարում Լեոնիդ Ազգալդյանի
Երևանում՝ Ազատության հրապարակում մեկնարկել է երթ՝ ի մեծարումն ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի: Մասնակիցները քայլերթով կանցնեն նաև Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու մոտով, երթը կեզրափակվի դարձյալ Ազատության հրապարակում:
Երթը նախաձեռնողները ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էին արել. «Նախորդ տարի աշնանը հասարակական պահանջ առաջ եկավ, քաղաքի մեծ փողոցներից մեկը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին:
Ստորագրահավաք եղավ, հավաքվեցին հազարավոր ստորագրություններ, որոնք պահանջով ուղարկվեցին քաղաքապետարան: Քաղաքապետարանը հետաձգեց հարցը՝ արանքում ընտրություններ էին: Այնուհետև նախաձեռնությանը միացավ ԵԼՔ դաշինքը, որը ավելացրեց այս պահանջին ևս մի քանիսը և փորձեց նորից հարցը բարձրացնել: Այս անգամ ամեն բան քաղաքական երանգ ստացավ և սկսեցին հակադարձել, թե բան ու գործ չկա, փողոց պիտի անվանափոխենք, մինչդեռ պահանջը ի սկզբանե հասարակական էր: Հարցը նորից քողարկվեց:
Այժմ, Ազգալդյանի տարեդարձի նախօրեին հարկ ենք համարում կազմակերպել մեծ քայլերթ քաղաքում, որը ցույց կտա թե՛ հասարակական պահանջի լրջությունը ու հրատապությունը, թե՛ Արցախյան գոյամարտում Ազգալդյանի մեծ ներդրման գնահատումն ու արժևորումը այսօրվա հայ մարդու կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան