Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն
Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում այս տարի բավական մեծ առաջընթաց է արձանագրվել. 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 անգամ:
«Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում: Հայաստանը կարող է նաև բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար և´ ԵԱՏՄ շուկայում, և´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաև ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար», - կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է վարչապետը:
Լուկաս Գասսերն ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից և կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը շատ լավ նախաձեռնություն է, որը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել շվեյցարական ներդրողների համար: Դեսպանի կողմից՝ Հայաստանի արտահանողների կողմից GSP ռեժիմի լիարժեք կիրառումը ևս կնպաստի գործակցության նոր ուղղությունների բացահայտմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին