Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Հարությունյանին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարութունյանին փոխանցվել է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ Թաթուլ Հարությունյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է 2017 թ-ի ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Հիշեցնենք, որ մինչ այս «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից փոխհատուցում է ստացել 23 զոհված զինծառայողի ընտանիք և 3 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող:
Հարակից հրապարակումներ`
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
- Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. Արտաշես Խաչատրյան
- Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան