Կոնվերս Բանկի պրոդուկտը՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:
Բանկից տեղեկացնում են, որ այսուհետ, հաճախորդը, ստանալով Transfer քարտ, կարող է արտերկրից փոխանցումը դրան հաշվեգրել՝ ուղարկելով հայտ ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգով, [email protected] էլեկտրոնային փոստով, զանգահարելով 010 511 292 հեռախոսահամարով կամ ուղարկելով տեքստային հաղորդագրություն conversebank-transfer Skype կամ +374 93 511 292 Viber / WhatsApp օգտատիրոջը:
Զուգահեռաբար Transfer քարտով փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են օգտվել Բանկի՝ հոկտեմբերին գործարկած ակցիայի ընձեռած հնարավորությունից: Դրա շրջանակներում ևս Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից:
«Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնում են Կոնվերս բանկից
Զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:
Ակցիայի շրջանակում հաճախորդներին Transfer քարտ է տրամադրվում անվճար՝ այդ թվում առցանց: