Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի
Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2017 թվականի երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց վարկանիշը։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ամսագրի տվյալների համաձայն՝ վարկանիշը գլխավորում է ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլսը. նա վաստակել է 105 մլն դոլար:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ադելը՝ վաստակելով 69 միլիոն դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը, որի ակտիվում այս տարի 44 մլն դոլար է ավելացել։
Առաջին տասնյակում հայտնվել են Սելին Դիոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Բրիթնի Սփիրսը, Դոլի Պարտոնը, Բարբրա Սթրայզենդը և Քեթի Փերին:
Ավելի վաղ Forbes ամսագիրը հրապարակել է ամենաազդեցիկ կանանց ցանկը, որտեղ նույնպես հյատնվել են Թեյլոր Սվիֆթը և Բեյոնսեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան