
Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց
Ռուսաստանի Դաշնության լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն արդեն 6-րդ անգամ Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրում է Վլադիմիր Ժիրինովսկու թեկնածությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը:
Նա հայտարարել է, որ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության Բարձրագույն խորհրդի՝ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած համատեղ նիստում և Պետդումայում նույն խմբակցության ղեկավարության ընդհանուր և միաձայն որոշման համաձայն՝ ՌԴ նախագահի պաշտոնին առաջադրվում է կուսակցության առաջնորդ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին