Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին. Կորյուն Նահապետյան
«Այս փուլում քննարկումներն ընթանում են բոլորովին այլ ձևաչափով»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագծում փոփոխությունների հո՞ւյս կա։
«Փոփոխությունների հույս միշտ էլ կա,նայած թե փոփոխություններ ասելով ինչ նկատի ունեք։ Ես օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ հանդիպումներ եմ ունեցել ուսանողների հետ, բավականին տևական զրույց եմ ունեցել։ Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, մենք միշտ պատրաստակամ ենք եղել հանդիպելու, քննարկելու հասարակության տարբեր շերտերի հետ խնդրահարույց տարբեր հարցեր: Սա նույնպես վկայում է այն մասին, որ ԱԺ-ն պատրաստակամ է քննարկման առարկա դարձնել նաև զինվորական ծառայության այս օրենսդրական կարգավորումների վերաբերյալ խնդիրները», - ասաց պատգամավորը:
Նահապետյանի շեշտեց, որ դեռևս խոսում են օրենքի մասին, որն ընդունել է խորհրդարանը, բայց Հանրապետության նախագահը դեռ չի ստորագրել:
«Սպասենք հանրապետության նախագահի դիրքորոշմանը, դրանից հետո կանդրադառնանք այդ հարցիին: Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին: ԱԺ-ն երկու ընթերցմամբ քննարկել է նախագիծը և ընդունել է», - հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տարկետման իրավունքի վերացմամբ ամբողջանում է գիտության դեմ արշավանքը. Թաթուլ Մանասերյան
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
- Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները նստացույց են անում
- Իշխանությունը կհասկանա՝ տարկետման հարցը չլուծել չի կարելի. Վարդան Բոստանջյան
- Արտակ Զաքարյան. Առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր