Նժդեհը ազգային հերոս է, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները չեն կարողացել տիրանալ Սյունիքին. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ռուսաստանյան «Զվեզդա» պետական հեռուստաալիքի մեկնաբանը օրերս անդրադարձել է Հայաստանում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշին, կարծիք հայտնելով, որ այն հիշեցնում է Երրորդ Ռեյխի զինանշանը։ Այնուհետև տիկինը կրկնել է Ռուսաստանում վերջերս բավականին հաճախ հնչող պնդումը, թե Գարեգին Նժդեհը (որը ՀՀԿ-ի համար մոտավորապես նույնն է, ինչ Լենինը՝ կոմունիստների համար) իրականում ֆաշիստ էր։
…Ինձ համար, ինչպես և, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար, Գարեգին Նժդեհը ազգային հերոս է, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները չեն կարողացել տիրանալ Սյունիքին։ Նժդեհի քաղաքական հայացքները, ասույթները, հոդվածներ, իմ տպավորությամբ, կուռ համակարգային միասնություն չեզ կազմում և հետաքրքրություն են ներկայացնում միայն պատմաբանների համար։ «Նժդեհականությունը» սարքել մարքսիզմ-լենինիզմ նման մի բան, ժամանակավրեպ և անիմաստ գործ է։ Ընդունելով հերոսին, նրա սխրանքները՝ բացարձակապես պարտադիր չէ ընդունել նրա խառը, հակասական մտքերը, առավել ևս՝ դարձնել դա գաղափարախոսություն։ Ոչ մեկը, ենթադրում եմ, չի կասկածում, որ Չարենցը հանճարեղ բանաստեղծ է, և դրան ամենևին չան խանգարում նրա բոլշևիկյան հայացքները։ Չի կարող այսօր լինել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ, առավել ևս, «իշխող» գաղափարախոսություն։
....Եվ վերջապես, ՀՀԿ անդամների 90 տոկոսին Նժդեհը բացարձակապես չի հետաքրքրում։ Նրանցից շատերը եղել են, իսկ մեծամասնությունը պատրաստ է լինել ցանկացած այլ կուսակցության անդամ՝ միայն թե կարողանան տեր կանգնել իրենց փողին և պաշտոնին»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան