Հանդիսատեսին օպերա բերելու համար պետք են ժամանակակից բեմադրություններ. Ժիրայր Փափազյան
«Մեր երիտասարդները միջազգային մակարդակ ունեն, ինչը ներշնշում ու ոգևորում է ինձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության (CIB) հիմնադիր անդամ և Տիգրան Չուխաջյանի անվան Միջազգային Ինստիտուտի (IIDT)հիմնադիր տնօրեն, ռեժիսոր և դերասան Ժիրայր Փափազյանը։
Ռեժիսորը շեշտեց, որ իրեն հատկապես հետաքրքրում է, նոր սերունդը, որոնց հանդիպում եմ թատրոնում ու օպերայում։
«Շատ խոստումնալից են, և գուցե թատրոնի ասպարեզում դա այդքան էլ զարմանալի չէ, բայց օպերայում նրանք շատ սիրուն են, հաճելի են, նայվում են»,- ասաց Փափազյանը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ պետք է արվի՝ հանդիսատեսին օպերային թատրոն բերելու համար։
«Կարծում եմ ներկայացված օպերաները միքիչ հնացել են։ Ժողովրդին, երիտասարդությանը օպերային թատրոն բերելու համար անպայման ժամանակակից օպերաներ պետք է բեմադրել, ժամանակակից մտածողությամբ, բայց սա շատ նուրբ հարց է, չափը չպետք անցնել, երբեմն Եվրոպայում էլ կիսամերկ «Կարմեն» են բեմադրում։ Պետք է շարժում լինի, ոչ թե մարդիկ կան կանգնած երգեն, ուղղակի դիրիժորին նայելով, սիկ շարժման համար օպերային երգչի հետ ճիշտ աշխատող բեմադրիչ է պետք»,- պատասխանեց Ժիրայր Փափազյանը։
Նա նշեց նաև, որ ռեպերտուարի իմաստով շատ լավ է «Անուշ», «Գայանե» ունենալը, որը միշտ գրավում է զբոսաշրջիկներին։
«Դժվարություն է առաջացնում նաև գումարը, քանի որ գները շատ անգամ մատչելի չեն»,- ասաց դերասանը։
Մանրամասները՝ տեսանյութում։