ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են. Լավրով
«Ես որպես արտգործնախարար այսօր տեղեկություններ չունեմ, որ դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում է անցկացվելու»,- այս մասին այսօր ռուս լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ դժվար է հորինել նոր հեծանիվ. «Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, տարրերը դրված են բանակցությունների սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշակի նյութ: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք կարիք չունենք բանակցելու հիմնական սկզբունքների շուրջ: Չնայած Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ այնքան ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել, որովհետև դրանց այլընտրանք չկա»։
Նրա խոսքով՝ Հայաստանը տրամադրված է կառուցողական ձևով շարունակել աշխատել, հանդիպել նախագահների մակարդակով, նախարարների, բայց առաջիկայում նման բան չի նախատեսվում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտնեց, որ Բաքվում ասուլիսի ժամանակ ասել է՝ ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են և դրանք ամփոփված են փաստաթղթերում. «Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթում, և դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք, քանի որ այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»:
Լավրովն օգտակար է համարում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները դրական են արտահայտվում Ժնևում միմյանց հետ հանդիպման մասին. «Շատ կարևոր է, որ այդ վերաբերմունքը կարողանա օգնել մեզ առաջ գնալ կարգավորման գործում: Մենք կվերլուծենք ամերիկյան ու ֆրանսիական գործընկերների հետ, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն արագ չի ավարտվի»։
Հարակից հրապարակումներ`
- Lավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին. Նալբանդյան
- Շարունակելու ենք օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Լավրով
- Լավրով. Հաջող առաջընթաց ենք արձանագրել առևտրատնտեսական հարաբերություններում
- Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին