Շարունակելու ենք օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Լավրով
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակելու ենք օժանդակություն տրամադրել, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան կողմերին լուծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հայտնեց, որ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակությունը ներկայացրել է օրերս Բաքու կատարած այցի արդյունքները:
Լավրովն ընդգծեց, որ իրենք երախտապարտ են հայ գործընկերներին այսօրվա արդյունավետ աշխատանքի համար. «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը նոր թափ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Հաջող առաջընթաց ենք արձանագրել առևտրատնտեսական հարաբերություններում
- Կուրտովը Լավրովի մասին. Դիվանագետները միշտ խոսում են ճոռոմաբար
- Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- ԼՂ խնդիրը ռուս-ամերիկյան հարաբերություններից չի տուժել. Սերգեյ Լավրով
- Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին