Lավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին. Նալբանդյան
«Խնդիրն այն է, որ պետք է գործը խոսքերի հետ համընկնի և չշեղվի դրանցից։ Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները տարբերվում են նրանց գործողություններից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգվում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ կողմնակից է հակամարտության շուտափույթ կարգավորմանը:
Նախարարը հիշեցրեց կարգավորմանն ուղղված մի քանի այդպիսի դեպքեր. « Կազանի նախօրեին մենք ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ ունեցանք, որպեսզի համաձայնեցնենք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացվեր նախագահներին: Գագաթաժողովից տասը օր առաջ մենք ստացանք ուղեկցող նամակ՝ ներառյալ տեքստերը, որտեղ հստակ ներկայացված էր, որ պայմանավորվածության համաձայն տեքստերի մեջ փոփոխություններ չեն լինելու, բայց ադրբեջանցիները Կազան եկան 12 փոփոխություններով՝ նահանջելով մեկ քայլ հետ:
Սա առաջին անգամը չէր, դրանից առաջ եղել է Սոչիում 2011-ի մարտին, նույնը եղել է հոկտեմբերին Աստրախանում, 2010-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում: Դա եղել էր նաև Կազանից հետո: Չանդրադառնամ բոլոր հանդիպումներին, պարզապես հիշեցնեմ, որ բառացիորեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում մենք որոշակի համաձայնություններ ձեռք բերեցինք, բայց հետո նրանք հայտարարեցին, որ որևէ բանի շուրջ էլ չեն համաձայնել: Նրանք հայտարարեցին, թե թյուրըմբռնում է եղել»։
Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ-ում համանախագահող երկիրը չորս անգամ կապ էր հաստատել ադրբեջանական կողմի հետ, նրանք ամեն անգամ հաստատել են, որ այո մենք համաձայն ենք, որ ֆինանսավորվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմի ընդարձակումը, բայց չորս ագամ ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում արգելափակել են այդ հարցը:
«Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնել են նաև դադարեցնել կրակը շփման գծում, բայց ինչ, ամեն ճիշտ ու սուտ գործածելով ադրբեջանցիները փորձում են հետ նահանջել այդ համաձայնություններից: Ես կրկնում եմ, լավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները հասնելու համար հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հարակից հրապարակումներ`
- Շարունակելու ենք օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Լավրով
- Լավրով. Հաջող առաջընթաց ենք արձանագրել առևտրատնտեսական հարաբերություններում
- Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին