Ռայան Բոաթրայթին հեռացրել են Հայաստանի ազգային հավաքականից
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է նոյեմբերի 23-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի և Դանիայի հետ խաղերին:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ քիչ առաջ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հավաքականից հեռացվել է Ռայան Բոաթրայթը: Նա գիշերը ժամանել է Երևան, սակայն կմեկնի իր ակումբի մարզաբազա.
«Ֆեդերացիայի և մարզչի համատեղ որոշմամբ Ռայան Բոաթրայթն այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականում, նրան հեռացրել ենք: Պատճառը՝ ոչ պատշաճ վերաբերմունքն է Հայաստանի ազգային թիմի, ֆեդերացիայի ու մարզչի նկատմամբ: Դա ծանր որոշում էր, բայց ճիշտ: Ազգային հավաքականում ոչ մեկն իրավունք չունի իրեն բարձր դասել մյուսներից, բոլորը հավասար են»,- ասել Արա Պողոսյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի կարծիքով Հայաստանի թիմում պետք է լինեն այն բասկետբոլիստները, որոնք իսկապես ցանկանում են խաղալ իրենց երկրի համար.
«Մեր թիմում Ռայան Բոաթրայթը միակ լեգիոներն էր և ամռանը նա ցույց տվեց իր խաղամակարդակը: Ես չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ: Պարզապես կասեմ, որ նա կարեւոր խաղացող է, բայց ոչ ամենակարևորը: Բասկետբոլը թիմային մարզաձև է: Մենք փոքր բասկետբոլային երկիր ենք, բայց պետք է պաշտպանենք ազգային հավաքականի շահերը: Չենք կարող թույլ տալ՝ որևէ մեկը մեր շահերին հակառակ լինի»,- ասել Նիկշա Բավցեւիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան