Ռուսական զենքի որակն ապացուցվել է Սիրիայում. Վլադիմիր Պուտին
Ռուսական զենքն իր արդյունավետությունն ապացուցել է Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պաշտպանության նախարարության ղեկավարության և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ռազմական պայմաններում աշխատանքը ապացուցել է ռուսական զենքի բարձր բնութագիրը: Զենքի ավանդական առավելությունը կիրառման պարզությունն ու հուսալիությունն է»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել են Սոչիում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան