Մենք հույս ունեիք, որ ԱՄՆ-ում բարոյական նորմերը կգերակշռեն, բայց չստացվեց. Սերգեյ Լավրով
«Ես զարմացած չեմ, որ ԱՄՆ-ն արգելափակել է նախաձեռնության ընդունումը և չի ցանկացել դատապարտել տեղի ունեցածը»,- այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Մոսկվայի կողմից առաջարկված ականանետումների մասին նախագիծը, որը վերաբերում էր մասնավորապես Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա կատարված ականանետային հարձակմանը:
Նրա խոսքով՝ բազմիցս են եղել դեպքեր, երբ իրենց դեսպանատունը ռմբահարվել է, եղել են բավական վտանգավոր ռմբակոծություններ, արկեր են դրվել դեսպանատան տարածքում ոչ թե կողքը:
«Ամեն անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձագանքել այս ահաբեկչական դրսևորումներին, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին հենց ԱՄՆ-ի դիրքորոշման շնորհիվ, որը պարտադիր պահանջում էր ակտի դատապարտումը պայմանավորել սիրիական կառավարության գործողությունների դատապարտմամբ: Նման դեպքերում, ոչինչ իրար կապել հնարավոր չէ: Սա սրբապիղծ է, ուրիշ ասելիք չունեմ։ Մենք հույս ունեիք, որ բարոյական նորմերը կգերակշռեն, բայց չստացվեց: Սա միակ թեման չէ, որով մենք հիասթափված ենք մեր ամերիկյան գործընկերներից, չնայած՝ Սիրիայի հարցով մենք հաստատել էինք լավ փոխգործակցություն»,- ասաց Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշեց, որ ԱՄՆ-ն երբեմն օգտագործում է ծայրահեղական խմբավորումներ, որոնք պետք է մեկուսացնել:
«Մոտակա մի քանի օրերի ընթացքում մենք կշարունակենք հաղորդակցվել ԱՄՆ պետդեպի հետ ու կքննարկենք նրանց հետ այս հարցը»,- ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են. Լավրով
- Lավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին. Նալբանդյան
- Շարունակելու ենք օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Լավրով
- Լավրով. Հաջող առաջընթաց ենք արձանագրել առևտրատնտեսական հարաբերություններում
- Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին