Օրենք՝ ուղղված ՀՀ-ում անբուժելի հիվանդների տառապանքների մեղմանը
ՀՀ կառավարության կողմից նոյեմբերին ընդունված նոր որոշումների շնորհիվ Հայաստանում քաղցկեղով հիվանդ հազարավոր քաղաքացիներ շուտով ի վիճակի կլինեն ստանալ այն բուժումը, որի կարիքն ու իրավունքն ունեն։ Այս մասին իր հեղինակած հոդվածում նշել է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան:
«Ամեն տարի Հայաստանում քաղցկեղից 8000 մարդ է մահանում։ Երբ ես տեղեկացա այս փոփոխության մասին, մտածեցի տարիներ առաջ Հայաստանում իմ կողմից հարցված տասնյակ մարդկանց մասին, ովքեր ինձ նկարագրել էին իրենց ցավի կամ իրենց հարազատի ցավի մասին։
Նրանց շարքում էր նաև 46-ամյա Գայանեն, ով նշել էր. «Ցավն անտանելի էր, ես լացում էի, գոռում, կարծես ամբողջ ժամանակ կրակի միջով էի անցնում։ Ես փորձում էի դիմանալ ցավին, երբ որևէ մեկը մեզ այցելում էր, սակայն երբ մենակ էի, միակ բանը, որ անում էի դա լացելն էր։ Ես ամբողջ ժամանակ ապրում էի ցավի մեջ»։
Գայանեի դեպքը միակը չէր։ 2015թ-ին Human Rights Watch-ը հրապարակել էր զեկույց, որում նշվում է քաղցկեղով հիվանդներին ցուցաբերվող ծառայությունների հարցում աջակցության բացակայության մասին»,-նշված է հոդվածում։
Նոյեմբերին 9-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց 1994թ-ի ի վեր ընդունված ծանր ընթացակարգի փոփոխությունը, որը հնարավորություն չէր տրվում օգտվել օփիոիդ դեղամիջոցներից։
Տարեսկզբին, կառավարությունը նաև ընդունեց ազգային ռազմավարություն՝ ներդնել պալիատիվ խնամքի ծառայություններ, որոնք ուղղված են ցավի մեղմացմանն ու կյանքի որակի բարելավմանը։
«Այս նոր սահմանված կարգերը թույլ կտան օնկոլոգներին կամ ընտանեկան բժիշկներին ուժեղ ցավազրկող դեղամիջոց դուրս գրել գլխավոր բժշկի կամ նրա տեղակալի հաստատմամբ և դա անել 10-օրյա մատակարարման համար։ Այս նոր սահմանված կարգերը ուժի մեջ են մտնում այսօր և դրանք կօգնեն մեղմացնել հիվանդների ցավերը և նրանց հարազատների տառապանքները»,-գրել է Գոգիան։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը. «Ժողովուրդ»
- Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ
- Հորդանանի արքայադուստրը «Մուրացան»-ի հիվանդանոցում հանդիպել է քաղցկեղով հիվանդ երեխաների հետ
- Ամերիկացի դպրոցականը հաղթել է քաղցկեղին ու դարձել հաջողակ մոդել
- Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-ից 60 նոր դեպք
- Հետազոտության արդյունքները չափազանց մտահոգիչ են. ուռոլոգը՝ շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգի մասին
- Քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել. ԱՆ
- Նախորդ տարի հետազոտված 152 տղամարդկանցից 4-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ
- Քաղցկեղով հիվանդների թիվը նվազեցնելու համար, պետք է առաջին հերթին այն կանխարգելել. մասնագետներ
- Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8300-8400 նոր դեպք
- 2183 անձ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման սկրինինգ է անցել