Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
Խորհրդարանում այսօր կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները երկու հիմնական առաջարկ ներկայացրեցին, որոնց տակ որոնց տակ արդեն ստորագրել է 320 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, գիտնականներ:
«Քանի որ, իհարկե, օրենքն ընդունվել է, բայց կան շատ բացեր, որոնք պետք է լրացվեն, ակնկալվում է ուսանողների մասնակցությունը և մենք բարձրաձայնում ենք հարյուրավոր գիտնականների, դասախոսների կարծիքը»,- ասաց նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը։
Ուսանողների առաջարկի համաձայն՝ պետք է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն. «Կառավարությունը պետք է մշակի տարկետման իրավունքի տրամադրման ճկուն համակարգ, որը հնարավարություն կտա ապահովել Գիտության և կրթության համակարգի զարգացման անընդհատականությունը, կոռուպցիայի բացառում»։
Դավիթ Պետրոսյանը նշեց, որ մյուս առաջարկը վերաբերում է ՊՆ նոր ծառայությանը:
«Առաջարկվում է, որ չորս տարվա բակալավրի ընթացքում բաշխել մեկուկես տարվա ծառայությունը: Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ, սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն, մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը»,-ներկայացրեց նա:
Նախաձեռնության անդամի խոսքով՝ նման կերպ բոլորը կանցնեն զինվորական ծառայության, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից, նաև դեմոգրաֆիկ խնդրի լուծում կարող է լինել ինչ-որ չափով: «Չեն լինի արտոնյալներ, բոլոր արական սեռի ներկայացուցիչները կտիրապետեն ռազմական ունակություններին»:
Հարակից հրապարակումներ`
- Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
- «Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
- Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ. Լևոն Մկրտչյան
- ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
- «Այս օրինագծով բանակ մտնողները ուղղակի դառնալու են զենք բռնող շարքայիններ». քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա