ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
Ազգային ժողովում մեկնարկեց հանդիպումը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որի ընթացքում քննարկվելու է «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճելի կետերը։ Կլոր-սեղանի ձևաչափով քննարկումը վարող խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց թե ինչպես կանցկացվի քննարկումը։
Քննարկմանը ներկա են ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆելիքս Ցոլակյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից քննարկմանը ներկա են Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Պետոսյանը, Հայկ Զաքարյանը, Սարգիս Բադարյանը, Յուրի Ավագյանը։
«Ակնկալում եմ շահագրգիռ քննարկումներ։ Այս հանդիպման նպատակը ոչ թե հակընդեմ հայցերով հանդես գալն է, այլ գտնել ոսկե միջինը»,- ասաց Շարմազանովը։
Մինչ քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին Արցախում ականի պայթյունից զոհված զինծառայողների հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
- Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին. Կորյուն Նահապետյան
- Տարկետման իրավունքի վերացմամբ ամբողջանում է գիտության դեմ արշավանքը. Թաթուլ Մանասերյան
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
- Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները նստացույց են անում
- Իշխանությունը կհասկանա՝ տարկետման հարցը չլուծել չի կարելի. Վարդան Բոստանջյան
- Արտակ Զաքարյան. Առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- Քաղաքացին Ռազմական ոստիկանությանը հաղորդում է տվել 2014-ին բանակից տարկետման համար կաշառք տալու մասին
- ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին