Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի
Պոլսի հայոց պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը թուրք-քդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Աթեշյանը եկեղեցու վիճակի մասին խոսելիս, նշել է, որ մարդը նման բան չէր կարող անել: Արքեպիսկոպոսը եկեղեցու տարածքում շրջելուց հետո հայտնել է, որ վերջին անգամ 2 տարի առաջ է այստեղ եղել, և այն ժամանակ պատկերն այլ էր:
Ներկայացնելով եկեղեցու ներկա վիճակը՝ Աթեշյանը նշել է, որ եկեղեցու պատերը վնասված են, իսկ խորանները ջարդուփշուր են արվել:
«Այս հողերում մեր կողմից ստեղված կոթողներ կան: Հազարավոր տարիներ այստեղ ենք ապրել և մեր հետքն ենք թողել: Երբ անհայտ մարդիկ այդ կոթողները ավերում են, միևնույն ժամանակ երկրին են վնաս հասցնում, քանի որ դրանք երկրի հարստությունն են: Այս վայրը ոչ միայն մեզ, այլև երկրին ու պետությանն է պատկանում: Դրանց ոչնչացումը մեղք է նաև պետության առջև: Հայտնի չէ, թե ովքեր են այս ամենն արել, հանարավոր չէ նրանց բռնել: Եկեղեցու ամեն մի պատին մի դուռ են բացել և ամեն ցանկացող ազատ ելումուտ է անում ու աղտոտում սրբավայրը»:
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի հայկական եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում
- Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար
- Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
- Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
- Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
- The New York Times. Թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան