15:38 22/11/2017

ԼՂ հարցով կտրուկ փոփոխություններ հնարավոր չեն, որովհետև ռեալ գործընկեր չկա. Ալեքսանդր Իսկանդարյան

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցում արտառոց ոչինչ չկա: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը թեպետ ձևակերպված էր որպես՝ դիվանագիտական հարաբերությսւնների հաստատման 25-ամյակին նվիրված այց, բայց հասկանալի է, որ երբ այցեր են լինում Բաքու և Երևան, նշանակում է՝ նպատակը նաև, եթե չասենք՝ հիմնականում, ԼՂ հարցի քննարկումն է:

«ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլում ոչ մի լուրջ փոփոխություն պետք չէ ակնկալել, դրա համար որևէ նախադրյալ չկա, ես անգամ մտածում եմ, որ Բաքու այցի հիմնական նպատակը վստահության և հետաքննության մեխանիզմների հաստատումն է, որը դեռ չի հաջողվում անել, բացի այդ, նպատակ կար նաև իրադրությունը գոնե ներկա վիճակում պահել: Միակ խնդիրը լրագրողների ինչ-ինչ չարդարացված հույսերն էին՝ ամեն այցից, ամեն հանդիպումից, ամեն փռշտոցից առաջ»,- ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով՝ այցը նաև փորձ է՝ պատրաստել նախարարների հանդիպումը: Քաղաքագետը նշեց, որ ԼՂ խնդրում սպասել կարգավորում, գոնե Կազանից հետո, իրատեսական չէ: Նա հավանական համարեց նաև, որ սա ինչ-որ փորձ է՝ նախապատրաստելու և խթանելու նախագահների հանդիպումը: Իսկանդարյանը կարևորեց այն, որ ԼՂ խնդրի բանակցային գործընթացը վերականգնված է, այն, որ հանդիպումներ են լինում, փաստ է, այլ հարց է, որ դրանք ոչինչ չեն փոխի: Նրա խոսքով՝ ԼՂ հարցը զարգացման այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ փոփոխություններ ակնկալել:

Իսկանդարյանն անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Նրա համոզմամբ՝ համաձայնագիրը կստորագրվի հենց նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Քաղաքագետը նշեց, որ համաձայնագրի հետ կապված խնդիրները նվազագույնն են, դրանք քաղաքական բնույթի չեն, քաղաքական խնդիրներ՝ խոշոր խաղացողների մեջ՝ Հայաստան-ԵՄ-Ռուսաստան, չկան:

Ռուսաստանը ֆորմալ առումով այս պրոցեսի մաս չէ, սակայն նրա հետաքրքրությունները Հայաստանը հաշվի է առնում: Իսկանդարյանի խոսքով՝ համաձայնագրի տեքստի շուրջ խնդիրները վաղուց լուծված են, և ենթադրել, որ նմանատիպ ինչ-որ փոփոխություններ կարող են լինել ստորագրոմից առաջ, չի կարելի:

«Այդ մասին կարող է ինչ-որ մեկը ֆեյսբուքում գրել, բայց դրա համար պետք է բոլորովին չհասկանալ՝ ինչպես է աշխատում դիվանագիտությունը, նման բաներ երկու օրում չեն լինում: Այս առումով՝ քաղաքական բնույթի բոլոր խնդիրները փաստացի լուծված են, Ռուսաստանի Դաշնության հետ՝ այդ թվում»,- ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ ԼՂ հարցով բանակցությունների սեղանին նույն փաստաթղթերն են, ոչ մի նոր բան չկա, Լավրովի պլանի կամ ինչ-որ նոր տարբերակների մասին խոսակցությունները սին են, իսկ լեզուն, որով պատրաստ են խոսել համանախագահները հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ, նույնն է: Իսկանդարյանը շեշտեց՝ ԼՂ հարցով հնարավոր չեն կտրուկ փոփոխություններ, որովհետև ռեալ գործընկեր չկա, այն դիրքորոշումը, որ հրապարակայնորեն ունեն ադրբեջանական կողմում, դա փոխզիջումների գաղափարը փաստացի ժխտող դիրքորոշում է:

«Ինչ է ասում Ադրբեջանը հրապարակայնորեն, ասում է՝ մենք հասկանում ենք վերադարձ մինչև 1988 թ. իրավիճակը, սակայն այդ իրավիճակը հանգեցրել է հակամարտության, և արդարացի է դա, թե ոչ, հայկական կողմերի հետ այդ մասին խոսելն անիմաստ է: Հայկական կողմերը նման տարբերակի չեն կարող համաձայնել, իսկ փակ դռների հետևում Մադրիդյան տարբերակն է, որով Ադրբեջանը նախկին ԼՂԻՄ տարածքը և միջանցքը կորցնում է: Այսինքն՝ փակ դռների հետևրում նա պատրաստ է այդ մասին խոսել, իսկ հանրայնորեն չի կարող»,- ասաց նա:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, Իսկանդարյանի գնահատմամբ, ներկայում ԼՂ հարցի կառավարմամբ է զբաղվում, ոչ թե կարգավորմամբ, որովհետև մենք գործընկեր չունենք: ԼՂ խնդրի կարգավորման գործընթացն, ըստ քաղաքագետի, կշարունակվի նույն կերպ՝ երբեմն-երբեմն սահմանային միջադեպերով ուղեկցվելով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}