Էրդողան. «Ռուսաստանն է այն ուժը, որը կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն Ռուաստանը կարող է լուծել: «Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Էրդողանն այս մասին հայտարարել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:
Էրդողանը լրագրողներից մեկի «Արդյո՞ք Պուտինի հետ քննարկելու եք Լեռնային Ղարաբաղի խնդիրը» հարցին ի պատասխան նշել է, որ նախատեսվող եռակողմ հանդիպման ժամանակ հնարավորության դեպքում կրկին կբարձրացնի այդ հարցը, քանի որ ղարաբաղյան հարցը նաև Թուրքիայի խնդիրն է: «Իմ նախորդ այցի ժամանակ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը:
Պարոն Պուտինը վստահեցրել էր, որ հնարավոր ամեն ինչ կանի հակամարտության լուծման համար: Ռուսաստանն է այն ուժը, որը այս խնդիրը կլուծի: Պարոն Պուտինին հայտնել եմ, որ այս հարցում իր սրտացավություն եմ անկնալում»,-հավելել է Թուրքիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան