ԼՂ հակամարտությունն արագ կարգավորել, ինչպես խոստովանեց Լավրովը, չի հաջողվի. «Կոմերսանտ»
«Կոմերսանտ»-ի թղթակից Գալինա Դուդինան, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի Հայաստան կատարած այցելությանը, գրել է, որ համոզվել է, որ միակ բանը, որ մռայլեցնում է հայ-ռուսական հարաբերությունները ՝ ԼՂ հակամարտություն է։
«Եվ այն արագ կարգավորել, ինչպես խոստովանեց Լավրովը, չի հաջողվի»,-գրել է «Կոմերսանտ»-ը։
Պարբերականն նաև անդրադարձել է հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալներին ու այդ առնչությամբ զրուցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամլո քարտուղար Արամ Արարատյանի հետ։
Վերջինս նշել է, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում երկու պետությունների միջև առևտրաշրջանառությունն ավելի քան 24 տոկոսով ավելացել է։
«Միևնույն ժամանակ դեռ մնում է չօգտագործված հսկայական պոտենցիալ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսությունը զարգացման միտում է ցուցաբերում»,-նշել է Արարատյանը։
Ըստ վերջինիս՝ հայկական կողմն ակնկալում է, որ ռուսական խոշոր բիզնեսը կխրախուսի առաջիկայում հայ-իրանական սահմանի ազատ առևտրի գոտու բացումը:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հարցով կտրուկ փոփոխություններ հնարավոր չեն, որովհետև ռեալ գործընկեր չկա. Ալեքսանդր Իսկանդարյան
- ՌԴ-ն փորձում է Մոսկվա տեղափոխել ԼՂ շուրջ բանակցային գործընթացը, «առաջիկա տարիներին կանխարգելել արյունահեղությունը». Взгляд
- ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են. Լավրով
- Մարիա Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորումը մեր համար միջազգային առաջնահերթ հարցերից է
- Սկակով. Երբ Բաքվի վրա համակարգված ճնշում գործադրվի, Բաքուն կգնա փոխզիջումների և զիջումների
- Եվսեև. ԼՂ հարցում որևէ ճնշում չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան