«Գործընթացը հիմա դրական հուն է մտել». ԿԳ նախարարը ուսանողների հետ հանդիպման մասին
«Կլոր-սեղան քննարկմանը ընթացքը դրական եմ գնահատում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կայացած հանդիպումը։
«Խնդիրն արդեն տեղափոխված է բովանդակային դաշտ, որտեղ որ բոլորս ֆիքսել ենք, որ մտահոգություններն ընդհանուր են։ Գործընթացը հիմա դրական հուն է մտել»,- նշեց նախարարը։
Նրա գնահատմամբ՝ երևի թե կստացվի աշխատանքային խմբերում իրենց աշխատանքը նախաձեռնության անդամների հետ. «Իրենք գաղափարական ուղղավածություն ունեցող երիտասարդներ են, իրենց խնդիրը լավ գիտակցում են, ես իրենց հարգում եմ, քանի որ մտահոգված են։ Մենք աշխատում ենք իրենց հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Չորս ժամից ավելի տևած քննարկումն արդյունավետ էր և ստացված. Շարմազանով
- Տարկետման հարցի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը կլինի երկու շաբաթից
- Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
- Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
- «Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
- Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ. Լևոն Մկրտչյան
- ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը