Forbes. Քենդալ Ջենները՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել
Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը:
Ամսագրի տվյալների համաձայն՝ վարկանիշը գլխավորում է 22-ամյա ամերիկուհի Քենդալ Ջենները, որը մեկ տարում վաստակել է 22 մլն դոլար:
15 տարի առաջին հորիզոնականը գլխավորել է 37-ամյա բրազիլուհի Ժիզել Բունդհենը: Այժմ մոդելը հայտնվել է երկրորդ տեղում՝ վաստակելով 17,5 մլն դոլար:
Երրորդ տեղը զբաղեցրել է 31-ամյա Քրիսսի Թեյգենը՝ 13,5 մլն դոլարով: Սա 31-ամյա ամերիկուհու դեբյուտն Է Forbes-ի վարկանիշում:
Ըստ Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների տասնյակում հայտնվել են 36-ամյա բրազիլացի Ադրիանա Լիման (10,5 մլն դոլար), ամերիկուհի Ջիջի Հադիդը և բրիտանացի մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին (9,5-ական մլն դոլար), ամերիկացի Քառլի Քլոսը (9 մլն դոլար):
Նշվում է նաև, որ ութերորդ հորիզոնականում հայտնվել է Ասիայի միակ ներկայացուցիչը Լի Վենը՝ վաստակելով 6.5 միլիոն դոլար:
9-րդ տեղում ամերիկուհի Բելլա Հադիդն է (6 մլն դոլար), տասնյակը եզրափակում է Էշլի Գրեմը (5 մլն դոլար):
Ամսագրի տվյալներով՝ 10 ամենաբարձր վարձատրվող մոդելներն, ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում վաստակել են մոտ 110 մլն դոլար:
Ավելի վաղ Forbes-ը ներկայացրել էր 2017 թվականի երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց վարկանիշը: Տասբյակը գլխավորում էր ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլսը, որն այս տարի վաստակել է 105 մլն դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի
- Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղ
- 2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներն՝ ըստ Forbes-ի
- Forbes. Լուժկովի կինը ամենահարուստ ռուսաստանցի կինն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան