Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի. Լևոն Մնացականյան
Արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա վերլուծականը ցույց է տալիս, որ դեռևս մոտ ապագայում այդպես էլ շարունակվելու է: «Խախտումները միայն հրաձգային զենքերից են, այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան», -նշեց Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին՝ ՊԲ հրամանատարն ասաց, որ առաջին տեղում պետք է լինի երկրի պաշտպանությունը, որից հետո` մնացածը:
«Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի: Առաջինը պետք է մտածենք պաշտպանության մասին», - ասաց ՊԲ հրամանատարը: