Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանգուցալուծել «Առինջ մոլ»-ՊԵԿ դեբատը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` «Առինջ մոլ»-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է` ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել: Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։
Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին` Վ. Հարությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ: Ծառուկյանը նրան ասել է․ «Գիտես, ես էդտեղից փող չունեմ, առևտրականները ձրի են կանգնում, որ եթե հարկային ակնկալիքներ ունեք «Առինջ մոլից», ես կրկնակին իմ գրպանից տամ»: Եվ կողմերի միջև համաձայնություն է կայացել, ՊԵԿ-ը խոստացել է «վայրագությունների» չդիմել, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ շաբաթ օրը «Փարավոնում» կայացած խմբակցության նիստի ժամանակ հորդորել է «թայմ աութ» վերցնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները