Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը «Հրապարակ»-ի հարցին՝ ապրիլյան ընտրություններից հետո նախագահն ինչո՞ւ ներկայացուցիչ չունի ԱԺ-ում և արդյոք առաջիկայում կունենա՞, պատասխանել է. «Նախագահի հայեցողությամբ լրացուցիչ այդ լիազորությունները կարող են դրվել նախագահի աշխատակազմի որևէ պաշտոնյայի վրա. այս պահին նման անհրաժեշտություն չկա»:
Թերթը հիշեցրել է, որ նախագահի ներկայացուցչի «պաշտոնը» հայեցողական է. նա ԱԺ-ից աշխատավարձ չի ստանում, այնուհանդերձ, թե՛ Գառնիկ Իսագուլյանին, թե՛ Վիկտոր Դալլաքյանին ԱԺ-ում հատկացված էր երկու սենյակ, քարտուղարուհի, նրանց ավտոմեքենան «հավասարեցված» էր ԱԺ ղեկավարության «ավտոմեքենաներին» և կարող էր անարգել մուտք գործել ԱԺ տարածք: Դալլաքյանի աղմկոտ հրաժարականից հետո, խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում, երբ այլևս չկա «ներկայացուցչի անհրաժեշտություն», նախագահի ներկայացուցչի սենյակների դռները փակ են և որևէ նպատակով չեն օգտագործվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները