Սահմանին այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում. Արտակ Զաքարյան
«Ծառայողական քննություն կիրականացվի, որից հետո արդյունքները պարզ կլինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախում ականապայթյունից զոհված զինծառայողների և մեկ վիրավորի դեպքին։
Լրագրողների հարցին, թե զոհված զինծառայողների ընտանիքները կդառնան «1000 դրամի» հիմնադրամի շահառուներ, փոխնախարարը պատասխանեց. «Ծառայողական քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները։ Ամեն ինչն էլ ունի իր լուծումներն ու մեխանիզմները։ Ցավոք, առաջնագծում լինում են նաև նմանատիպ երևույթներ։ Պետք է լիարժեք խորամուխ լինենք խնդրի մեջ, հետո արդեն պարզ կլինի՝ արդյոք որևէ մեկի մեղքով է եղել, թե անզգուշության հետևանք է»։
Մեկ այլ հարցի, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, փոխնախարարն ասաց, որ սահմանային իրավիճակն այնպես է, ինչպես որ սովորաբար եղել է. «Այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում»։
Հարակից հրապարակումներ`
- Ականի պայթյունից զոհվածներին Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
- Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
- Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները
- Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում