Հալեպում վերաբացվել է պատմական Խան Ալ-Շունէ շուկան
Սիրիական Հալեպը գրոհայիներից ազատագրելուց հետո քաղաքի հնագույն մասում բացվել է պատմական ծածկված շուկան՝ Խան Ալ-Շունէն: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Այն Հին Հալեպի ամենամեծ շուկաներից մեկն է, որը գտնվում է Հալեպի բերդի մոտակայքում: Զբոսաշրջության նախարարությունն այն օգտագործում էր որպես ավանդական արհեստների և ձեռագործ արվեստի կենտրոն-շուկա: Շուկան կառուցվել է 16-րդ դարում: Շուկայի որոշ հատվածներում դեռ մնում են պայթյունների հետևանքով բռնկված հրդեհների հետքերը: Շուկայի բացումը վերածվել է իսկական տոնակատարության՝ երաժշտություն, պարեր, ժապավեն կտրել:
Ըստ աղբյուրի, բացման օրը շուկան հարյուրավոր այցելուներ է ունեցել: Հալեպի վերականգնման ու վերակառուցման կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ գրոհայինները նպատակ են ունեցել երկրի երեսից վերացնել պատմական մեծ արժեք ունեցող շուկայի հետքերը: Շուկան ունեցել է 107 խանութ-տաղավար, դրանցից 100-ը գործում են:
«Մենք զանգահարում ենք երկրից դուրս գտնվող քաղաքացիներին, խնդրում վերադառնալ ու բացել իրենց խանութները»,-ասել են կոմիտեի ներկայացուցիչները:
Շուկայի առևտրականներից Բայդա Կոցիրը պատմել է, որ վաճառում է իր ձեռքի աշխատանքները: Գնորդներն այստեղից կարող են ձեռք բերել հագուստ, պայուսակներ, քաղցրավենիք, գորգեր, հալեպյան բնական յուղեր և այլն: Տուրօպերատոր Վասիմ Մարդինին շուկայի բացումը կարևոր իրադարձություն է համարել նաև իր բիզնեսի համար:
«Մենք նույնպես գումար ենք ներդրել շուկայի վերականգնման համար, դա շահավետ է բոլորիս համար: Այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս: Եվ առևտրականները գոհ կլինեն, և տուրինդուստրիան կսկսի զարգանալ»-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հայտնի հին բաղնիքները վերանորոգվում են. «Արևելք»
- Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը
- Հալեպում վերականգնվել է արևային մարտկոցների արտադրությունը
- Հալեպում արդեն գործում է աշխարհում ամենամեծ փակ պատմական շուկան
- Հալեպում վերականգնվում է «Խան Ալ-Շունէ» շուկան և «Սէպիլի պարտէզ»-ը. «Արևելք»
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան