Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախում նոյեմբերի 21-ին ականապայթյունային վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները:
Հարակից հրապարակումներ`
- Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները
- Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում